Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականցնում առաքում Հայաստան: Մենք առաջարկում ենք լուծում:
Գրանցվեք globbing.com կայքում և կստանաք անհատական հասցներ, որոնք օգտագործելով կկարողանաք ստանալ Ձեր ծանրոցներն աշխարհի 7 երկրից միջինում 5-10 աշխատանքային օրվա ընթացքում։
Արտերկրյա օնլայն խանութներից ընտրեք ապրանքը, առաքման հասցե դաշտում մուտքագրեք Ձեր անհատական Գլոբբինգ հասցեն
Մենք կստանանք Ձեր պատվերը
Մենք կստանանք ձեր պատվերը մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք ՀՀ
Ստացեք ՀՀ-ում արագ և հեշտ
Ստացեք պատվերները մեր սրահներից, ստացման կետերից և ամենաինովացիոն լոքերներից (300+ հասցե)
Գրանցվեք Գլոբբինգում մեր կայքի կամ հավելվածի միջոցով, որպեսզի անվճար ստանաք Ձեր անհատական հասցեները 7 երկրներում։Այդ հասցեներով դուք կարող եք պատվերներ կատարել արտերկրյա օնլայն խանութներում, իսկ Ձեր Գլոբբինգի էջում կպահպանվի Ձեր պատվերների մասին տեղեկությունը։
Ընտրեք ապրանքներ ԱՄՆ, Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Դուբայի և ՌԴ օնլայն խանութներից։ Գնում կատարելիս առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի Ձեր էջի համապատասխան առաքման հասցեն։ Մենք կստանանք Ձեր ծանրոցները մեր արտերկրյա պահեստներում և կառաքենք դրանք ՀՀ։ Հատուկ օնլայն խանութներից որտեղից ինքներդ չեք կարողանում գնում կատարել, գործում է «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։ Կարևոր է իմանալ․ Երբ Ձեր գնումը դուրս է գալիս օնլայն խանութի պահեստից, օնլայն խանութը տրամադրում է բեռնակրման համար։ Կարևոր է այն մուտքագրել Գլոբբինգի Ձեր էջից։
Ձեր պատվերը պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում, և Գլոբբինգ Ձեր էջում կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ համաձայն Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետների:
Պատվերը կարող եք ստանալ Ձեզ ամենահարմար հասցեից։ Գործում է նաև ԱՆՎՃԱՐ առաքում դեպի լոքերներ հարյուրավոր հասցեներով։ Ինչպես նաև Ձեր հարմարավետությունն ապահովելու համար գործում է «Տուն առաքում» ծառայությունը։ Այս և այլ ծառայություններից կարող եք օգտվել մուտք գործելով Ձեր Գլոբբինգի հաշիվ։